• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Երիտասարդ երաժիշտների ու տաղանդների չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը Կաունասում

20 մայիսի, 2025
Երիտասարդ երաժիշտների ու տաղանդների չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը Կաունասում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Կաունաս, 17 մայիսի, 2025 թ.
 
Կաունասի հայկական համայնքի, Լիտվայի ազգային փոքրամասնությունների դեպարտամենտի ու տեղի քաղաքային խորհրդի համագործակցությամբ հերթական՝ արդեն 4-րդ անգամ, կայացավ երիտասարդ երաժիշտների ու տաղանդների միջազգային փառատոն-մրցույթը։
 
Միջոցառումը համախմբել էր ավելի քան 100 երիտասարդ երաժիշտների Հայաստանից, Լիտվայից և Էստոնիայից։
Մրցույթը ընդգրկում էր 5-16 տարեկան տարիքային խմբեր, իսկ երաժշտական կատեգորիաները ներառում էին դաշնամուր, ջութակ, թավջութակ և վոկալ կատարումներ։
 
Միջազգային ժյուրին բաղկացած էր Հայաստանի, Լիտվայի և Էստոնիայի ներկայացուցիչներից։
 
Փառատոնի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, ով իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին կատարված աշխատանքի համար ու շնորհավորեց բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով նրանց աշխատասիրությունն ու ոգեշնչող կատարումները։
 
Փառատոնի նպատակն էր բացահայտել երիտասարդ տաղանդների, խրախուսել նրանց ստեղծագործ ներուժը, հանրահռչակել հայկական դասական երաժշտությունը ու խթանել մշակութային երկխոսությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: